Այս գիշեր թուրքիան ռազմաօդային ուժերը հերթական ավիահարվածներն հասցրել Կանդիլ լեռան ուղղությամբ, հայտնում է «Սաբահ» թերթը:
Թուրքական ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները երկու ժամ շարունակ ռմբակոծել են քուրդ անջատողականների Կանդիլ լեռան վրա գտնվող դիրքերը: Քրդերի դիրքերի ուղղությամբ ավիահարվածները վերսկսվեցին օգոստոսի 17-ի երեկոյան Թուրքիայի հարավ-արևելքում գրոհայինների հարձակումներից հետո, որի ընթացքում սպանվեցին 9 թուրք զինվորականներ: Դրանք Թուրքիայի առաջին հարվածներին էին Իրաքի հյուսիսին ավելի քան մեկ տարվա ընթացքում:
Թուրքիայի հակամարտությունը ՔԱԿ-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, շարունակվում է արդեն 25 տարի, այն խլել է արդեն շուրջ 40 հազար կյանք: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ում ու Եվրամիությունում:





