Անհրաժեշտություն չկա լրջորեն վերաբերվել WikiLeaks-ի հրապարակումներին, որոնք հիմնված են որոշ մարդկանց անձնական նկատառումների վրա, պնդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը:
«Նախագահի աշխատակազմի ղեկավարն ու բաժինների վարիչները բազմիցս իրենց կարծիքը հայտնել են WikiLeaks կայքում Ադրբեջանի մասին տարածվող նյութերի մասին»,-ասել է Ասլանովը:
Ըստ նրա, WikiLeaks-ի տարածած տեղեկությունները հիմնականում հավաստի չեն և միայն ափսոսանք են առաջացնում, քանի որ որոշ մարդկանց նամակագրությունը չի կարող նպաստել արդյունավետ քաղաքականությանը, ասել է նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը, հաղորդում է Day.az-ը:





