AM
27 Սեպտեմբեր 2011 - 09:49 AMT

Բուդապեշտում ներկայացվել է «Հայաստանի 13 մայրաքաղաքներ» ցուցահանդեսը

Սեպտեմբերի 21-ին Բուդապեշտում Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում:

Միջոցառման ժամանակ ներկայացվել է «Հայաստանի 13 մայրաքաղաքներ» ցուցահանդեսը, ինչպես նաև ելույթ է ունեցել Դավիթ Ենգիբարյանի ջազային եռյակը:

Տոնակատարությանը մասնակցող Վիեննայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկաներին փոխանցել է Ավստրիայում և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի շնորհավորական ուղերձը:

Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել նաև Հունգարիայի խորհրդարանի Հունգարա-հայկական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Անդրաշ Կուպերը: