Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգագն Շոյբլեն խնդրել է ԱՄՆ ղեկավարությանը չմիջամտել ԵՄ տնտեսական քաղաքականությանը, փոխարենը կենտրոնանալով սեփական խնդիրների վրա, հաղորդում է Agence France-Presse-ը:
Շոյբլեն հայտարարել է, որ այլոց խորհուրդներ տալը շատ ավելի դյուրին է, քան սեփական որոշումներ կայացնելը: «Նույնիսկ եթե Օբաման այլ կերպ է մտածում, ես չեմ կարծում, թե Եվրոպայի խնդիրները դարձել են ԱՄՆ դժվարությունների պատճառը»,-ասել է Վոլֆգանգ Շոյբլեն:
Հավանաբար, Շոյբլեն այդպես է արձագանքել Օբամայի խոսքերին, որը նախկինում հայտարարել էր, թե «աշխարհը վախեցած է» Հունաստանի արտաքին պարտքի հարցը լուծելու ԵՄ անկարողությունից:
Հունաստանը դեֆոլտի եզրին է հայտնվել իր հսկայական արտաքին պարքի պատճառով: ԵՄ-ն ու ԱՀՄ-ն 110 միլիարդ եվրո են հատկացրել հունական տնտեսությունը փրկելու համար:





