AM
30 Սեպտեմբեր 2011 - 09:40 AMT

Վարշավայում ՀՀ նախագահը կհանդիպի ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի լիագումար նիստին: Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Գագաթաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին Վարշավայում: