Սեպտեմբերի 29-ին, ժամը 11.15-ին, տաքսի ծառայություններից մեկից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի աշխատակիցը փախցրել է ընկերությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի 28-ամյա աշխատակիցը վարելով նշված ավտոմեքենան` Կարապետ Ուլնեցու և Ներսիսյան փողոցների հատման մասում բախվել է բնակելի տան պատին, ինչի պատճառով ավտոմեքենան վնասվել և տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Կատարվում է հետաքննություն:





