AM
3 Հոկտեմբեր 2011 - 06:33 AMT

Էդվարդ Նալբանդյանը EPP կուսակցության անդամ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է միջազգային հարցեր

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանսիայի Բորդո քաղաքում Եվրոպական ժողովրդական կուսակցության (European People's Party EPP) անդամ և անդամության թեկնածու երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձան միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի: