Ժնևում մեկնարկում է Կովկասի վերաբերյալ միջազգային բանավեճի 17-րդ ռաունդը: Ինչպես լրագրողներին է հայտարարել վրացական պատվիրակության անդամ, Վրաստանի ՆԳՆ վերլուծության ու տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին, վրացական կողմը մտադիր է արծարծել Ժնևում Աբխազիա ու Հարավային Օսեթիա տեղաբնակ վրացիների վերադարձի ու անվտանգ կյանքի ապահովման հարցը:
Ժնևի գործընթացի շրջանակներում հոկտեմբերի 3-4-ին կայանալիք հանդիպումներին մասնակցում են, Վրաստանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ ու ԵՄ ներկայացուցիչները:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը: Ռուսական կողմը հայտարարում է, որ Ժնևում գերակա է մնում Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կայուն անվտանգության ապահովման ու «ռևանշի փորձերի» կանխման հարցը:





