AM
3 Հոկտեմբեր 2011 - 09:18 AMT

Նոյեմբերին Վրաստանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նստաշրջանը

Ելույթ ունենալով Քաղաքականության եվրոպական կենտրոնում` ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նստաշրջանը դաշինքի 28 անդամ-երկրների դեսպանների մակարդակում տեղի կունենա նոյեմբերին Վրաստանում: «ՆԱՏՕ-ի խորհրդի անդամները նոյեմբերին այցելելու են Վրաստան»,- հայտարարել է Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Վրաստան կատարելիք այցը ՆԱՏՕ ղեկավարը համարում է դաշինքի «հատուկ գործընկերության նոր հաստատումը» հարավկովկասյան այդ երկրի հետ: Վրաստանը «շատ զգալի պրակտիկ ավանդ» ունի Աֆղանստանում միջազգային խաղաղապահական գործողության մեջ, ասել է Ռասմուսենը: