Վլադիմիր Պուտինի հնարավոր ընտրությունը Ռուսաստանի նախագահի պաշտոնում լուրջ փոփոխությունների չի հանգեցնի Ղարաբաղի գծով ՌԴ քաղաքականության մեջ, գտնում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտաշխատող Անդրեյ Բելոնոգովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Վլադիմիր Պուտինի հավանական վերադարձը նախագահական աթոռին թույլ չի տա խոսել ռուսական արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձերի մասին, հավանաբար, այն չի փոխվի նաև Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է նա «Ինտերֆաքս-Ազերբայջանին» տված հարցազրուցյում:
Հավանաբար, գտնում է քաղաքագետը, Պուտինը կշարունակի ՌԴ վերջին տարիների քաղաքականաությունը Հարավային Կովկասում:
Սեպտեմբերի 24-ին «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում հայտարարվեց, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի նախագահւի պաշտոնում 2012թ. ընտրություններում, իսկ Դմիտրի Մեդվեդևը կգլխավորի կուսակցության ցուցակն առաջիկա նախագահական ընտրություններում, իսկ հետո կստանձնի վարչապետի պաշտոնը:





