Մաքսային միությունը և միասնական տնտեսական տարածությունը կարող են հիմք դառնալ Եվրասիական միության համար, ասվում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հոդվածում, որը գրվել է «Իզվեստիա» թերթում, հաղորդում է Lenta.ru-ն:
2012-ի սկզբին ստեղծված միասնական տնտեսական տարածությունը, գրում է Պուտինը, կարևորագույն ինտեգրացիոն նախագիծ է: Թվարկելով Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի առավելությունները` Պուտինը նշում է, որ այդ նախագծերը «հիմքեր են ստեղծում Եվրասիական տնտեսական միության ձևավորման համար»:
«Խոսքը չի գնում այս կամ այն տեսքով ԽՍՀՄ-ը վերստեղծելու մասին, բայց սերտ ինտեգրացումը նոր արժեքային, քաղաքական, տնտեսական հիմքի վրա ժամանակի պահանջն է»,- ասել է ՌԴ վարչապետը:
Եվրասիական միությունը բաց նախագիծ է, ասել է Պուտինը: «Մենք ողջունում ենք դրան այլ գործընկերների միանալը, և առաջին հերթին` ԱՊՀ երկրների»,- ասել է նա:





