«Ազգամիջյան հարաբերությունների հարցը ՌԴ-ում միշտ պետք է լինի իշխանությունների ուշադրության և պետական քաղաքականության կենտրոնում»,-հայտարարել է «Ռուսաստանի հայերի միության» ու «Հայկական համաշխարհային կոնգրեսի» նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը «Մոսկովսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա, «Ռուսաստանը կայացել և զարգացել է որպես բազմազգ պետություն, մեծ է ՌԴ ժողովրդների ներդրումը Ռուսաստանի նվաճումների մեջ:
«Մեր ժամանակերում անհրաժեշտ է, որ գերագույն ղեկավարությունն ուժեղ քաղաքական կամք դրսևորի ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման համար, պատասխանատվություն կրի ազգային և կրոնական հողի վրա կատարովղ իրավախախտումներն ու հանցագործությունները կասեցնելու համար, ակտիվ դաստիարակչական ու հոգևոր աշխատանք տանի աճող սերնդի ու երիտասարդության հետ, ի վերջո, կանոնավոր ու անաչառ կերպով լուսաբանի ԶԼՄ-ներում ազգամիջյան հարաբերությունների դինամիկան»,-ասել է նա:
«Հավանաբար, գործադիր իշխանությունների մարմինների համակարգում նպատակահարմար է ստեղծել նոր ինստիտուցիոնալ մեխանիզմ ազգամիջյան հարաբերություների ոլորտում»,-նշել է նա: Աբրահամյանն ասել է, որ ՌՀՄ-ն ևս առաջարկներ ունի այդ առնչությամբ, որոնք նախկինում ներկայացվել և քննարկվել են տարբեր համաժողովներում՝ նաև մամուլում: «Մենք նպատակահարմար ենք գտնում խորհրդատվական մարմնի կազմավորումը ՌԴ նախագահին կից ՝ խորհրդատվական մարմնի կամ Խորհրդի (կամ կոմիտեի, հանձնաժողովի) տեսքով, առաջարկում ենք ՌԴ նախագահի Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում ներառել նաև ազգամիջյան հարաբերությունների վիճակին ու դինամիկային վերաբերող բաժին»,-հայտարարել է Արա Աբրահամյանը, հայտնում է ՌՀՄ մամլո ծառայությունը:





