Իրանը միջուկային զենք չունի և առաջիկայում չի ունենա: Այդ մասին կարելի է համոզմունքով ասել առնվազն մեկ տարի ժամկետում: Այդ մասին ասվում է երկուշաբթի օրը Սպառազինությունների նկատմամբ վերահսկողության կողմնակիցների ասոցիացիայի կողմից տարածված գրությունում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Աշխատանքի հեղինակը ամերիկացի փորձագետ Մարկ Ֆիցպատրիկն է, որը գլխավորում է Լոնդոնում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում միջուկային զենքի չտարածման և զինաթափման ծրագիրը: Ըստ նրա, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ Արևմուտքի քաղաքական գործիքները երբեք թույլ չեն տա ստեղծել և իրականացնել միջուկային ծրագիր:
«Ամերիկյան քաղաքական գործիքների համադրությունը կարող է զերծ պահել Իրանին պոտենցիալ հնարավորությունների և իրական զենքի միջև սահմանը հատելուց»,- հայտարարել է նա:





