AM
4 Հոկտեմբեր 2011 - 09:43 AMT

ԵԱՀԿ-ն բարձր է գնահատում Ռուսաստանի ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Որպես հաշտեցման հիմք` վստահության կառուցումն անհրաժեշտ պայման է տարածաշրջանում երկարաձգված հակամարտությունների կարգավորման գործում առաջընթացի համար: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Ձանյերայի հոդվածում, որը հրապարակվել է ռուսական «Կոմերսանտ» թերթում:

«Աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` տեղում լարվածության հետագա սրումը թույլ չտալու հետ միասին, աշխատանքի ևս մեկ առաջնահերթ ուղղություն է, որով ՌԴ-ի և ԵԱՀԿ մյուս առանցքային անդամների դիրքերը համընկնում են: Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ՌԴ նախագահի անձնական ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև գերագույն մակարդակով բանակցություններին աջակցելու գործում կարգավորման որոնման կարևոր տարրեր են»,- նշվում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հոդվածում: