AM
30 Հուլիս 2003 - 19:03 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԽԱՂԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ

Ընթացիկ տարվա սկզբից խաղատների թիվը Հայաստանում ավելացել է երեք անգամ, եւ այդ բիզնեսը շարունակաբար զարգանում է: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Վիճակախաղերի եւ խաղային գործի կարգավորման վարչության պետ Մանուկ Վարդանյանը: Նրա խոսքերով` դեռեւս անցյալ տարվա վերջին, երբ օրենքին համապատասխան խաղային գործը դուրս բերվեց Հայաստանի համայնքների եւ քաղաքների վարչական սահմաններից, հանրապետությունում հաշվառվում էր ընդամենը 5 խաղատուն, իսկ այժմ արդեն գործում է 15 խաղատուն: Մ. Վարդանյանը նշել է, որ խաղային գործից մուտքագրումը պետբյուջե կազմում է շուրջ 1 տոկոս: