AM
5 Հոկտեմբեր 2011 - 07:03 AMT

ԱՄՆ-ն չի մեկնաբանում Թուրքիային «Կոբրա» ռազմական ուղղաթիռների հնարավոր առաքումը

ԱՄՆ-ն չի մեկնաբանում «Կոբրա» ռազմական ուղղաթիռների հնարավոր առաքումը: Ինչպես հայտարարել է ճեպազրույցի ընթացքում Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը. «դա քաղաքականության հարց է»: «Ինչպես դուք գիտեք, մենք չենք մեկնաբանում զենքի վաճառքի հարցերը, մինչև այդ մասին չեն հայտնել Կոնգրեսին: Իսկ Կոնգրեսը դեռ ծանուցված չէ այդ մասին»: Միաժամանակ նա հավելել է, որ երբ դա տեղի ունենա, նա այդ հարցին կանդրադառնա գալիք ճեպազրույցների ընթացքում:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարել էր երեք ռազմական ուղղաթիռներ թուրքական ՌՕՈՒ-ին հանձնելու ԱՄՆ իշխանությունների մտադրության մասին, հաղորդում է TGRT հեռուստաալիքը: