AM
7 Հոկտեմբեր 2011 - 09:46 AMT

Բաքվում գտնում են, որ Սարկոզիի այցը Հարավային Կովկաս կարագացնի ղարաբաղյան կարգավորումը

Պաշտոնական Բաքուն գտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը Հարավային Կովկաս կարագացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Կարծում եմ, որ Ֆրանսիայի նախագահի այցը Հարավային Կովկաս, այդ թվում Ադրբեջան, մեծ նշանակություն ունի: Այն կարևորվում է, առաջին հերթին, նրանով, որ Ֆրանսիան ՄԽ համանախագահներից մեկն է ու պետություն է, որն անմիջապես զբաղվում է ղարաբաղյան կարգավորմամբ»,-ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: Ըստ նրա, Սարկոզիի այցը տարածաշրջան, Երևանում արված հայտարարությունները, առանձնակի ներդրում կլինեն Հարավային Կովկասում առաջիկա խաղաղ գործընթացում:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հարավային Կովկասում է գտնվում տարածաշրջանային այցով: