AM
7 Հոկտեմբեր 2011 - 11:14 AMT

Մոսկվայում չեն հավատում, որ ԱՊՀ երկրների միջև կարող են առաջանալ հակամարտություններ

Մոսկվան հավանական չի համարում հակամարտությունների առաջացումը ԱՊՀ երկրների միջև, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Բորոդավկինը՝ Պետդումայում ներկայացնելով ՀԱՊԿ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Արձանագրության դրույթները հստակեցնում են անվտանգության հավաքական ուժերի ու համակարգերի կիրառման մեխանիզմները ՀԱՊԿ անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար: Պատասխանելով այն հարցին, թե ում կօգնի ՀԱՊԿ-ը ԱՊՀ տարածքում հակամարտության դեպքում, դիվանագետն ընդգծել է, որ առաջին հերթին, հարկավոր է «ջանքերը կենտրոնացնել նման իրավիճակ թույլ չտալու վրա»: «Ինչն էլ արվում է և նման հավանականություն ես չեմ տեսնում: Հակառակը, ինտեգրացիոն գործընթացների զարգացման միտումներ կան»,-ասել է Բորորդավկինը:

Ըստ փոխնախարարի, արձանագրությունը նախատեսում է պայմանագիրը համապատասխանեցնել իրողությունների հետ, որոնք առաջացել են 2002թ. ՀԱՊԿ կազմակերպության հիմնադրման, ինչպես նաև 2010թ. Ղրղզստանում այդ կազմակերպության գործունեության փորձի հետ:

Բորոդավկինը հստակեցրել է, որ արձանագրությունով փոփոխություն է կատարվում այն հոդվածներում, որոնք ուղղված են ՀԱՊԿ մասնակից երկրներին օգնություն ցուցաբերելու հետ «ոչ միայն արտաքին արգրեսիայի, այլ նաև անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սպառնալիքների չեզոքացման հետ»: «Ընդլայնվում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության հարցում հավաքական գործողությունների գծով պարտավորությունները: Ճգնաժամային իրավիճակներում նախատեսվում է ոչ միայն կիրառել մասնակից երկրների ԶՈՒ, այլ նաև անվտանգության հավաքական համակարգի ուժերը, այդ թվում ոստիկանության, հատուկ ծառայությունների ու ԱԻՆ ուժերը»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: