Հոկտեմբերի լույս 8-ի գիշերը Մոսկվայում այրվել է 11 մեքենա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով անհայտ աղբյուրի իրավապահ մարմիններում:
Հրկիզումները տեղի են ունեցել 23:00-ից մինչև 4:30, տուժել են Մոսկվայի տարբեր ծայրերում գտնվող մեքենաներ:
Ըստ ոստիկանության տվյալների, դա կարող է լինել միտումնավոր հրկիզում: Ոստիկաններն ու հրշեջ ծառայության համապատասխան մարմինները ստուգումներ են անցկացնում:





