AM
12 Հոկտեմբեր 2011 - 06:42 AMT

Եվրոպան փորձում է օգտագործել Հայաստանին որպես զսպող գործոն թուրքական էքսպանսիայի դեմ, գտնում է Օլեգ Սմիրնովը

«Ֆրանսիայի նախագահի այցը Հարավային Կովկաս հստակ նախանշեց ԵՄ գերակայությունները՝ հերթական անգամ հաստատելով ԵՄ ձգտումը ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում»,-այդ մասին հայտարարել է «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիրնովը, հայտնում է Analitika.at.ua-ն:

«Կարելի է ենթադրել, որ առաջիկայում Եվրոպան կփորձի օգտագործել Հայաստանին որպես զսպող գործոն թուրքական էքսպանսիայի դեմ: Ուստի, պետք է ակնկալել, որ ԵՄ ճնշումը Թուրքիայի հանդեպ Հայաստանի հետ հարաբերությունների հաստաման ու դիվանագիտական շփումների վերսկսման առումով կսաստկանան»,-ասել է ռուս փորձագետը: Ըստ նրա, Եվրոպան նույնպես շահագրգռված է, որ Հայաստանն ինտեգրվի տարածաշրջանային նախագծերում, քանի որ դա կարող է հեշտացնել տարբեր տարանցիկ նախագծերի իրականացումը ԵՄ հովանու ներքո:

«Բացի այդ, Մոսկվայի ղարաբաղյան գործընթացը մեռյալ կետից շարժելու ոչ այնքան արդյունավետ փորձերից հետո, Բրյուսելն, անկասկած, կփորձի խլել նախաձեռնությունը: Հատկանշական է, որ Նիկոլյա Սարկոզին հավանություն չտվեց նավթ ու գազ Լեռնային Ղարաբաղի դիմաց ադրբեջանական սխեմային»,-ասել է փորձագետը: