AM
13 Հոկտեմբեր 2011 - 04:24 AMT

«Ջերմուկ»-ով բարձված մեքենաները չե՞ն կարողանում անցնել մաքսային անցակետերը

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկությունների համաձայն, մաքսային անցակետերում արդեն քանի օր է կանգնած են «Ջերմուկ» հանքային ջրով բարձված ավտոմեքենաները, որոնք պետք է արտահանեն այդ ապրանքատեսակը: Թե ի՞նչն է պատճառը և ինչո՞ւ է ձգձգվում հերթական պարտիայի արտահանումը՝ թերթին հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե կողմերից ով է «խոչընդոտում» գործընթացին: