ԱՄՆ-ն տեղեկացրել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 15 անդամ-երկրներին Իրանին Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրելու էության մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հոկտեմբերի 13-ին հաղորդել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Պան Գի Մունն ԱՄՆ իշխանություններից արդեն Իրանի դեմ մեղադրանքների բացատրություններով նամակ է ստացել: Նա նաև նամակ է ստացել ՄԱԿ-ում Իրանի մշատական ներկայացուցիչ Մուհամմեդ Հազաիից, որում այդ մեղադրանքները նա «հերյուրանք» է անվանել»,- հայտարարել է Մարտին Նեսիրկին:





