Լվովում հոկտեմբերի 22-ին կկայանա քաղաքային տոնակատարություն, նվիրված Լվովի հնագույն փողոցներից մեկին` Հայկական փողոցին: Տոնի գաղափարը հիմնված է Լվովի ավանդույթների և Լվովի հայ համայնքի պատմության վրա, որն անվիճելի ազդեցություն է ունեցել քաղաքի, նրա մշակույթի զարգացման վրա: Տոնի ժամանակ լվովցիները, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան իրենց համար պատմական փաստեր բացահայտել Լվովի հայկական թաղամասի, տների և նրանց անվանի բնակիչների, Լվովի հայ համայնքի մասին:
Տոնական օրը Հայկական եկեղեցում կմատուցվի պատարագ, տեղի կունենան պարային և գեղարվեստական վարպետության դասեր, բոլոր ցանկացողները կարող են համտեսել ավանդական հայկական ճաշատեսկաներ և խմիչքներ, բաց երկնքի տակ դիտել Սերգեյ Փարաջոնվի ֆիլմերը:
Տոնը կազմակերպվել է Mons Pius ռեստորանի և Զգացմունքների հոլդինգի կողմից Լվովի հայ համայնքի, Լվովի քաղաքային խորհդի, առանձին մշակութային գործիչների, ռեստորանների և պատկերասրահների աջակցությամբ, հաղորդում է Analitika.at.ua-ն:





