AM
14 Հոկտեմբեր 2011 - 06:50 AMT

Իվլիան Խաինդրավա. Ես չէի ասի, որ Հայաստանը Վրաստանին տարածքային պահանջներ է ներկայացնում

«Ես չէի ասի, որ Հայաստանը Վրաստանին տարածքային պահանջներ է ներկայացնում»,- հայտարարել է Վրաստանի հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովի անդամ Իվլիան Խաինդրավան՝ մեկնաբանելով այն կարծիքը, որը Հայաստանի տարածքային հավականություններ ունի Ջավախքի հանդեպ: Նրա խոսքով, նման բան չկա Հայաստանի ոչ պաշտոնական, ոչ ընդդիմադիր հռետորության մեջ: «Այնուամենայնիվ, Ջավախքի թեման գոյություն ունի և այն շահարկվում է որոշ ուժերի կողմից: Իհարկե, Ջավախքում Վրաստանի այլ շրջանների նման առկա են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` սոցիալական:

Այս դեպքում կան լեզվաբանական, կրթական խնդիրներ: Այս ամենը բեկվում է ազգամիջյան հարաբերությունների պրիզմայով և լրացուցիչ սրություն է ձեռք բերում»,- նշել է նա: Սակայն, Խաինդրավայի խոսքով, Վրաստանի անկախության 20 տարիների ընթացքում կողմերից ոչ մեկը կարմիր գիծը չի հատել: «Չի կարելի ասել, որ Վրաստանի իշխանությունները կամ հասարակությունն ուշադրություն չեն դարձնում այդ խնդիրներին, բայց ոչ ոք երբեք չի կարող գոհ լինել: Ես զգացողություն ունեմ, որ բանականությունը կգերիշխեն, առանց այդ էլ մենք բազմաթիվ հակամարտությունների ճնշման տակ ենք»,- նշել է նա, հաղորդում է SalamNews-ը: