AM
15 Հոկտեմբեր 2011 - 11:43 AMT

Սիրիայում ուրբաթօրյա ցույցերի արդյունքում 21 մարդ է զոհվել

Սիրիայում հոկտեմբերի 14-ին` ուրբաթօրյա ցույցերի ընթացքում, ապստամբների և երկրի անվտանգության ուժերի միջև բախումների արդյունքում 21 մարդ է զոհվել, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Ապստամբները պնդում են, որ զոհվածների թվում շատ են մանկահասակ երեխաները: Սիրիայի տարբեր քաղաքներում ցույցեր են սկսվել ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո: Ապստամբները պահանջում էին իշխող վարչակարգի հրաժարականը: