AM
17 Հոկտեմբեր 2011 - 06:23 AMT

ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի և Չինաստանի վրա, կարծում են ամերիկյան սենատորները և կոնգրեսականները

ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի և Չինաստանի վրա, որպեսզի նրանք փոխեն իրենց վերաբերմունքն Ւրանի նկատմամբ: Ինչպես գրում է «Վզգլյադը», այդ մասին անցած կիրակի օրը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը:

«Պետք է ճնշում գործադրել Պեկինի և Մոսկվայի վրա և ասել նրանց. կամ դուք աջակցում եք երկրին, որն անցկացնում է պետական ահաբեկչության քաղաքականություն կամ մնում եք համաշխարհային հանրության կողմում»,- հայտարարել է Մայկ Ռոջերսը: Նման տեսակետ ունի նաև Դայեն Ֆայնստանը, որը գլխավորում է սենատում նույնանման հանձնաժողովը: Fox News հեռուստաալիքի եթերում նա արտահայտվել է «պատժամիջոցների օգտին, որոնք կվերաբերվեին Իրանի Կենտրոնական բանկին և նավթային հատվածին»: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք դրանց կիրառումն առանց Չինաստանի և Ռուսաստանի աջակցության, ազդեցիկ սենատորը նշել է. «Դա ևս մեկ պատճառ է, թե ինչու է պետդեպարտամենտն այնտեղ ուղարկել իր ներկայացուցիչներին` մեր բոլոր դաշնակիցների հետ հետախուզական տեղեկատվությամբ կիսվելու համար»: