AM
18 Հոկտեմբեր 2011 - 09:51 AMT

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ. Անկախ Արցախն այսօր ունակ է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը

Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ), մասնավորապես Հյուսիսային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհուրդը ճեպազրույց էր կազմակերպել Օքլենդ քաղաքում՝ նվիրված Արցախի անկախության 20-ամյակին:

Ինչպես հայտնում է ԱՀՀ մամլո ծառայությունը, ճեպազրույցին մասնակցել են ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին, ինչպես նաև ԱՄՆ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը ԽՍՀՄ տարիներին, որն ուղղված էր Ղարաբաղում ժողովրդագրական պատկերի փոփոխմանը: «Ադրբեջանական իշխանությունները վարում էին տեղահանման քաղաքականություն, դուրս մղելով հայերին նրանց տարածքից, ինչն, անկասկած, ուղղված էր ժողովրդագրական պատկերի փոփոխմանը: Սակայն, անկախ Արցախն այսօր ունակ է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը»,-ասել է նա:

Իր հերթին Արդունին կոչ է արել հանրությանը, մասնավորապես, հայ համայնքին չկասեցնել ակտիվ գործունեությունն Ամերիկայում, «հավաստիանալու համար, որ ԱՄՆ-ն կաջակցի ԼՂՀ ու Հայաստանի զարգացմանը»:-