Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 17-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Քաղաքապետարանից հայտնում են, որ այցի շրջանակում Տարոն Մարգարյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է ԵԽ Կոնգրեսի Լիագումար նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Երևանի գործընկեր քաղաքների քաղաքապետերի և ԵԽ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների անդամների հետ։
Տարոն Մարգարյանը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում քաղաքական մեծամասնության խմբի բյուրոյի, ինչպես նաև Ինստիտուցիոնալ հանձնաժողովի և Տեղական իշխանությունների պալատի անդամ է։





