Վիրտուալ շփումները սահմանափակում են միջանձնային հարաբերությունները և հետագայում կարող են հանգեցնել սեռական բարդ խնդիրների։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը. «Կարող են նպաստել սեռական աններդաշնակությունների առաջացմանը և այլ պաթոլոգիաների»։
Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Լաուրա Պետրոսյանը ներկայացրեց խնդրի հոգեբանական կողմը։ Նա նշեց, որ վիրտուալ շփումները ոչ առողջ հարաբերություններ են։ Երիտասարդներն ու երեխաները նախընտրում են շփվել համացանցում ու սոցկայքերում, քանի որ այդ կերպ իրենց ավելի ազատ են զգում։
«Ձգտում են մի տեղ, որտեղ ստանում են այն, ինչ չեն ստանում իրական կյանքում»,- ասաց հոգեբանը։ Նա շեշտոց ծնողների դերը. «Երեխաները որտեղից ասես, ինչ ինֆորմացիա ասես կարող են ստանալ։ Իսկ ավելի ճիշտ ձևով տեղեկատվությունը կմատուցի ծնողը։ Այստեղ հարցի մյուս կողմն է ծագում՝ որքանով է ծնողն ինքը տիրապետում այս կարգի տեղեկատվությանը, արդյոք գիտի թե երբ ու ինչ է պետք ասել, թե ոչ»։
Լաուրա Պետրոսյանը պատմեց, որ իրենց շատ հաճախ դիմում են վաղ սեռական հարաբերություններ ունենալ ցանկացող երեխաներ, որոնք այդ կերպ իրենց ավելի պաշտպանված են զգում. «Պատճառը ընտանիքներում հուզական կապի բացակայությունն է»





