Հոկտեմբերի 16-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Բուենոս Այրեսի մասնաճյուղը կազմակերպել էր «Հայաստան վազիր. հանուն հավասարության և հիշողության» խորագրով մարաթոն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Մարաթոնը նվիրված էր Հայոց ցեղասպանության 96-ամյակին: Միջոցառման կազմակերպիչների թվում էին Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանը, Արգենտինայի խտրականության և անհանդուրժողականության դեմ ազգային ինստիտուտը, Բուենոս Այրեսի սպորտի քարտուղարությունը: Մարաթոնի հաղթողներին պարգևներ և հուշանվերներ են հանձնել Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ու ՀՄԸՄ ղեկավարները:





