AM
19 Հոկտեմբեր 2011 - 06:11 AMT

ANCA-ն որոշել է ակտիվացնել Կալիֆորնիայի քաղաքացիական հասարակությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) արևմտյան ափի գրասենյակը կազմակերպում է սեմինարներ, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության ակտիվության բարձրացմանը, որոնք տեղի կունենան Կալիֆորնիայի Sheraton Universal հյուրանոցում նոյեմբերի 25-27-ը:

Սեմինարների հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության, մասնավորապես, հայ համայնքի ակտիվացումը: Սեմինարների ու գործնական պարապմունքների կազմակերպմանը կմասնակցի հայտնի ռեժիսոր, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի հայտնի հեղինակ Սյուզան Խարդալյանը:

Սեմինարները բաց կլինեն բոլոր ցանկացողների համար: