«Ռենեսանս» հիմնադրամի ֆինանսական ու կազմակերպչական աջակցությամբ ստեղծված «Եվրոպայի հայկական ժառանգությունը» փաստագրական ֆիլմը բացում է Եվրոպայի երկրներում հայկական համայնքների առաջացման ու զարգացման, բոլոր ոլորտներում այդ երկրների վրա դրանց ազդեցության ուսումնասիրման նախագիծը, գրում է Analitika.at.ua-ն:
Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես AGBU եվրոպական տնօրինության, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների շրջանում: Ըստ ռեժիսոր Արսեն Ավակովի, բանակցություններ են ընթանում նախագիծը Եվրախորհրդարանում ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ցուցադրելու շուրջ:





