AM
20 Հոկտեմբեր 2011 - 09:22 AMT

Գուրգեն Եղիազարյան. ՀԱԿ-ը իրավունք չունի իշխանության գալու հեղափոխությունների ճանապարհով

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իրավունք չունի իշխանության գալու հեղափոխությունների միջոցով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին հենց հեղափոխությունների պատճառով Ադրբեջանը կորցրեց իր տարածքները և հավելեց, որ ՀԱԿ-ն իրավունք չունի դիմելու այնպիսի քայլերի, որոնք կարող են նման հետևանքներ ունենալ կամ վտանգել Լեռնային Ղարաբաղը: «Մենք դա հասկանում ենք, սակայն, նրանք էլ (իշխանությունները) պետք է հասկանան, որ դա էլ իր սահմանն ունի»,-ասել է Եղիազարյանը:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկեց շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան ստացավ: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Հրապարակում վրաններ են խփվել: Հոկտեմբերի 8-ին ՀԱԿ-ն ավարտեց իր բողոքի ակցիան և ընդունեց 18 կետից բաղկացած ամփոփիչ բանաձեև: Բանաձևում ասվում է, որ կոնգրեսի հիմնական կարգախոսն է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: