AM
21 Հոկտեմբեր 2011 - 04:50 AMT

Մուամար Քադաֆիին մահվանից առաջ նվաստացրել են

Associated Press գործակալությունը վերծանել է Ադել Շամիր անունով ապստամբի խոսակցությունը, որը պնդում է, որ տեսել է, թե ինչպես է սպանվել Քադաֆին: Շամիրի խոսքով, նա իր ընկերների հետ գնդապետին բռնել է առավոտյան, իսկ կեսօրին Քադաֆին սպանվել է: «Մենք բռնել ենք նրան և գնդակահարել»,- հայտարարել է Շամիրը։

Խոսակցությունից նաև հետևում է, որ Քադաֆիին սպանելուց առաջ Ադել Շամիրը հարվածել է նրան կոշիկով, ինչն արաբական աշխարհում սարսափելի վիրավորանք է համարվում։

Ժամանակավոր անցումային խորհուրդը հաստատում է Քադաֆիի մահը, սակայն ՆԱՏՕ-ն և ամերիկյան զինվորականները չեն հաստատում և հերքում են Քադաֆիի մահվան մասին տվյալները։