Հոկտեմբերի 20-ին`ժամը 11.40-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 70 շենքի տանիքը նստվածք է տվել, առկա է փլուզման վտանգ: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած մասնագետները պարզել են՝ տանիքի նստվածք չկա, շենքի պատերին կան բազմաթիվ ճաքեր, անհրաժեշտ է համապատասխան մասնագետների եզրակացությունը:
Ահազանգի մասին տեղյակ է պահվել Երևանի քաղաքապետարան:





