Լվովը ծանոթացնում է իր բազմազգ մշակույթի` կոլորիտային Հայկական փողոցի (ժողովրդի լեզվով` «հայուհու») հետ: Հենց այս օրը հայերը հարգանքի տուրք են մատուցում իրեց սուրբին` Քրիստափորին, գրում է Analitika.at.ua-ը:
«Սա մեծ տոն է, եկեղեցական տոն: Եվ, ինչպես դուք գիտեք, սուրբ Քրիստափորը նաև ճամփորդների և զբոսաշրջության հովանավորն է»,- պատմում է տոնի նախաձեռնողներից Վարդգես Արզումանյանը:
Տոնի առթիվ հայկական թաղամասն իր 3D մոդելը ստացավ: Արդեն մեկ ամիս անց Google Earth-ից օգտվողներն ամբողջ աշխարհում կկարողանան այն ծավալով տեսնել:
Հայերն իրենք գործընթացին հետևում էին որպես փորձագետներ և շտկում էին սխալները: Կազմակերպիչները խոստանում են Հայկական փողոցի տոնն ամենամյա դարձնել:





