Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Մոկսվայում պետական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին այցելել է «Էսթետ» ոսկերչական տուն: Շրջայցի ընթացքում «Էսթետ» ոսկերչական տան հիմնադիր և ղեկավար Գագիկ Գևորգյանը, ով նաև Հայ ոսկերիչների միության նախագահն է, Հանրապետության ղեկավարին ներկայացրել է դեռևս 1991թ. հիմնադրված և անցած երկու տասնամյակների ընթացքում մեծ հաջողությունների հասած ոսկերչական տան աշխատանքներն ու հետագա ծրագրերը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:





