Հայաստանում 23 երեխա ապրում է 22 խնամատար ընտանիքում: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը: Նրա խոսքով խնամատար ընտանիքին մեկ երեխայի համար տրամադրվում է ամսական 70 հազար դրամ գումար, սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր ոք ով ունի ֆինանսական խնդիրներ, կարող է դառնալ երեխայի խնամատար: Նրա խոսքով այսօր պետությունը պետք է միջոցներ տրամադրի Հայաստանի անապահով ընտանիքներին գումար տրամադրի, որպեսզի նրանք երեխաներին չհանձնեն մանկատում: Հայաստանում մանկատան մեկ երեխայի համար տարեկան տրամադրվում է 3600 ԱՄՆ դոլար գումար: Հայաստանում մոտ 4000 երեխա ապրում է հատուկ գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում: Նրանցից ավելի քան 80 տոկոսը ունի գոնե մեկ ծնող: Սահակյանն ասում է, որ այդ հաստատությունները անհամապատասխան վայր են երեխաների ապրելու համար, իսկ երեխայի համար լավագույն տեղը` ընտանիքն է:





