AM
26 Հոկտեմբեր 2011 - 07:13 AMT

Թուրքական անօդաչու սարքը պատրաստ է օգտագործման

Թուրքական սեփական մշակման հետախուզական Anka անօդաչու թռչող սարքը կատարել է առաջին հաջող երկժամյա փորձնական թռիչքը և պատրաստ է օգտագործման, հայտնում է Zaman թերթը:

Թուրքական զինված ուժերը մտադիր են օգտագործել Anka անօդաչու թռչող սարքը ահաբեկչության դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազն ասել է, որ անօդաչու սարքը կշահագործվի 2012 թվականից, իսկ ապրիլից կկիրառվի ռազմական գործողություններում:

Anka-ի ստեղծման աշխատանքները տարվում էին 2004 թվականից: Նախագծի վրա աշխատել է մոտ 180 ինժեներ: Այս սարքը Թուրքիայի առաջին նման ինքնուրույն մշակումն է այդ ոլորտում: