«Չենք լռելու» նախաձեռնության թեժ գծին զանգահարել են ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակից ու հայտնել, որ նախաձեռնության` բանակում առկա արատավոր երևույթների դեմ մղվող պայքարը մեծ հետաքրքրություն է առաջացրել իրենց մոտ, և ամենաբարձր մակարդակով ցանկություն կա հանդիպելու նախաձեռնության խորհրդի անդամների հետ:
«ԵԱՀԿ-ի աշխատակիցը մերժում է ստացել, որի արդյունքում, չգիտես ինչու, խիստ զարմացել է: Տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանում ԵԱՀԿ են վազում բոլորը, ովքեր հրավեր են ստանում այնտեղից: Չե՛նք լռելու, բայց ոչ ԵԱՀԿ-ներում»,- գրում են նախաձեռնության անդամները:





