AM
27 Հոկտեմբեր 2011 - 10:45 AMT

Վերաբացվել է Այնթափի փոստային բաժանմունքը

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Գրեթե ամեն օր տեղի է ունենում փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողություն:

Հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի տեղի ունեցավ Այնթափի փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Արարողությանը ներկա էին գյուղապետի տեղակալը, «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ: Ինչպես նշեց «Հայփոստ» ՓԲԸ կոմերցիոն զարգացման վարչության ղեկավար Նարինե Սեֆերյանը, մինչև տարեվերջ նախատեսված 50 բաժանմունքներից 10-ից ավելին արդեն վերաբացվել են:

Արարողության ընթացքում Այնթափի գյուղապետի անունից շնորհակալագիր փոխանցվեց «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանին Այնթապի փոստային բաժանմունքի վերանորոգման աշխատանքները գերազանց կատարելու կապակցությամբ:

Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

Այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է -ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր:

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: