AM
27 Հոկտեմբեր 2011 - 10:57 AMT

ՀԱՊԿ-ն զարգացնում է համագործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ

2011-ի հոկտեմբերի 31-ին Մոսկվայում ՀԱՊԿ քարտուղարությունում կկայանա պաշտոնական հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր տնօրեն Իվ Դաքարի միջև, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ և ԿԽՄԿ միջև երկկողմանի համագործակցության, ժամանակակից զինված հակամարտությունների սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելու, միջազգային հումանիտար իրավունքի հարցեր։