Թուրքիայում երկրաշարժի արդյունքում զոհվածների թիվը վերջին տվյալներով կազմում է 523 մարդ, ևս 1650 վնասվածքներ են ստացել: Փրկարար աշխատանքների արդյունքում հաջողվել է դուրս հանել 185 մարդու:
Հոկտեմնբերի 27 երկրաշարժի գոտում ձնախառը անձրև է տեղում, ինչն ավելի է բարդացրել տնազուրկ մարդկանց վիճակը, հաղորդում է Associated Press-ը:
7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան:
Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում:





