AM
27 Հոկտեմբեր 2011 - 12:49 AMT

Ֆիլիպ Լեֆորտ. Ես կցանկանայի իմ ավանդն ունենալ ղարաբաղյան կարգավորման հարցում

«Ես կցանկանայի իմ ավանդն ունենալ ղարաբաղյան կարգավորման մեջ, որը կաշկանդում է տարածաշրջանը, և ամրապնդել ԵՄ հարաբերությունները ձեր և այս տարածաշրջանի մյուս երկրների հետ»,-հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը, որը այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Լեֆորտը նշել է, որ Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատը տարբերվում է նրա նախորդի՝ Պիտեր Սեմնեբիի մանդատից: Մանդատում ներառված են տարածաշրջանային քաղաքականությանն ու հակամարտություններին վերաբերող հարցեր: «Ես կաշխատեմ ավելի հաճախ լինել տարածաշրջանում: Հուսով եմ, որ ամեն ամիս կայցելեմ Բաքու»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: