Եվրամիությունը աշխատում է նպաստել տարածաշրջանային, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասր և Վրաստանի հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը, գրում է SalamNews-ը: «Մենք համագործակցում ենք ԵԱՀԿ ՄԽ հետ: Կարծում եմ, ղարաբաղյան հակամարտությունը պետք է շուտով կարգավորվի: Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ես արծարծեցի այդ հարցը»,-ասել է Լեֆորտը:
Լեֆորտը Հարավային Կովկասր և Վրաստանի հակամարտության գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնում փոխարինեց Պիտեր Սեմնեբիին, որի աշխատանքի ժամկետն այդ պաշտոնում սպառվեց 2011թ. փետրվարի 28-ին, ինչպես նաև Վրաստանի ճգնաժամի հարցերով ներկայացուցիչ Պիեռ Մորելին, որը հեռացավ պաշտոնից 2011թ. օգոստոսի 31-ին: –ԿԱ–





