AM
27 Հոկտեմբեր 2011 - 13:49 AMT

Ջեյմս Ապպատուրայ. ՆԱՏՕ-ն չի փոխի Վրաստանի հետ համագործակցության սկզբունքները

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայի, դաշինքը չի փոխի Վրաստանի հետ համագործակցության սկզբունքները:

Ապպատուրայը նման հայտարարություն է արել այսօր Թբիլիսիում, որտեղ մասնակցում է պաշտպանության ու անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովին: Նա պարզաբանել է, որ Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության սկզբունքներն անփոփոխ են մնում:

Ավելի վաղ Վրաստանի եվրաինտեգրման նախարար Գերոգի Բարամիձեն հայտարարել էր, թե մի քանի տարի անց Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին: