AM
28 Հոկտեմբեր 2011 - 13:38 AMT

Հեյդար Ջեմալ. Այժմ ողջ Հարավային Կովկասը ապրում է նոր պատերազմների ռիսկի գոտում

«Կարծում եմ, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը հազիվ թե հեռանկարներ ունենա մոտ ապագայում»,-ասել է ՌԴ Իսլամական կոմիտեի նախագահ, քաղաքագետ Հեյդար Ջեմալը: Ըստ նրա, համայն հայությունն այժմ մեծ ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլ նաև Վրաստանի ուղղությամբ, մասնավորապես, Ջավախքի հարցում:

Հեյդար Ջեմալը նաև նշել է, որ այս պահի դրությամբ ողջ Հարավային Կովկասը ապրում է նոր պատերազմների ռիսկի գոտում, հաղորդում է 1news.az-ը: