AM
28 Հոկտեմբեր 2011 - 13:53 AMT

ԱԱԾ. Բժիշկն առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինակոչիկից պահանջել և ստացել է 1.500 դոլար

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Երևանի «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտ» ՓԲԸ օրթոպեդիկ և ոսկրային պաթոլոգիաների բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Սերոբ Համբարձումյանը:

ԱԱԾ-ից հայտնում են, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինակոչիկին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար համապատասխան բժշկական փաստաթղթային հիմքեր ստեղծելու դիմաց պահանջել և ստացել է 1.500 ԱՄՆ դոլար գումար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: