AM
29 Հոկտեմբեր 2011 - 11:12 AMT

ԱՄՆ ոստիկանությունն ուժով ցրում է խաղաղ ցուցարարներին՝ կիրառելով տրավմատիկ գնդակներ

ԱՄՆ ոստիկանությունը սկսել է ուժով ցրել «Գրավիր Wall street»-ը խաղաղ ցույցերը, որոնք կազմակերպվել են ԱՄՆ տարբեր քաղաքներում։ Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, նախօրեին տեղի է ունեցել Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում վրանները ցրելու ոստիկանական գործողություն։

Ատլանտայում ցույցերը ցրելու ժամանակ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, պլաստիկ և տրավմատիկ գնդակներ։ Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են այն մասին, որ օգտագործվել են լուսաձայնային, կամքը կաթվածահար անող նռնակներ։