Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) երկրները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղարկել են երկրում հակամարտության լուծման պլան, հաղորդում է Agence France-Presse-ը։
Առաջարկված պլանի մասին հայտնի է դարձել եռաժամ բանակցությունների ավարտից հետո, որոնք տեղի են ունեցել Քաթարի մայրաքաղաք Դոհայում։ Դրանց մասնակցել են ԱՊԼ ԱԳ նախարարները և նրանց գործընկերոջ գլխավորած պաշտոնական սիրիական պատվիրակությունը։
Ինչպես հաղորդել է Քաթարի ԱԳՆ ղեկավար և համատեղությամբ վարչապետ շեյխ Համադ բին Ջասիմ ալ Թանին, պլանը նախատեսում է որոշ «կոնկրետ քայլեր», որոնք պետք է ձեռնարկի Բաշար Ասադը Սիրիայում մարդկային զոհերը կանխելու և բռնության ցանկացած ձևեր դադարեցնելու համար։ «Պլանն ընդունելու դեպքում կհաջողվի «խուսափել նրանից, ինչ պատահել է այլ երկրներում»,- ասել է Քաթարի ԱԳՆ ղեկավարը։
Սիրիական պատվիրակությունը հայտարարել է այդ առաջարկին այսօր պատասխան տալու պատրաստակամության մասին։





